Composer Konstantin Petrossian

Composer Konstantin PetrossianComposer Konstantin PetrossianComposer Konstantin Petrossian
  • Home
  • BIO
    • BIOGHRAPHY ENGLISH
    • BIOGHRAPHY ARMENIAN
  • LIST OF WORK
    • LIST OF WORK ENGLISH
    • LIST OF WORK ARMENIAN
    • BOOKS
  • Discography
  • VIDEOS
  • More
    • Home
    • BIO
      • BIOGHRAPHY ENGLISH
      • BIOGHRAPHY ARMENIAN
    • LIST OF WORK
      • LIST OF WORK ENGLISH
      • LIST OF WORK ARMENIAN
      • BOOKS
    • Discography
    • VIDEOS

Composer Konstantin Petrossian

Composer Konstantin PetrossianComposer Konstantin PetrossianComposer Konstantin Petrossian
  • Home
  • BIO
    • BIOGHRAPHY ENGLISH
    • BIOGHRAPHY ARMENIAN
  • LIST OF WORK
    • LIST OF WORK ENGLISH
    • LIST OF WORK ARMENIAN
    • BOOKS
  • Discography
  • VIDEOS

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

  

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ծնվել է 1946թ. Երևանում: 1973 թվականինավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, պրոֆեսոր Գրիգոր Եղիազարյանի ղեկավարությամբ:1965-1970 թվականներին ղեկավարել է «Մոսկվա» կինոթատրոնի նվագախումբը: 1973-1976 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Մշակույթի նախարարության ժողովրդական ստեղծագործության տանը որպես գեղարվեստական ղեկավար և փոխտնօրեն: 1976-1985 թվականներին դասավանդել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1976-1980 թվականներին Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբի դիրիժորն էր, իսկ մինչև 1990 թվականը Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության գեղարվեստական խորհրդի անդամ: 1985-1990 թվականներին ղեկավարել է Հայաստանի կոմպոզիտորների միության Երաժշտական լրատվության և պրոպագանդայի կենտրոնը: 1990-1993 թվականներին Հայաստանի Խաղաղության ֆոնդի նախագահի տեղակալն էր: 1976-ից առ այսօր  Հայաստանի կոմպոզիտորների միության, իսկ 2003-ից՝ Հայկական երաժշտական համաժողովի անդամ է: 

Կ. Պետրոսյանը հեղինակ է սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային, գործիքային, վոկալ, ինչպես նաև կինոյի և թատրոնի համար գրված ստեղծագործությունների: Թողարկվել են կոմպոզիտորի ստեղծագործությունների ձայնապնակներ, տպագրվել ժողովածուներ: Նրա ստեղծագործական գրչին է պատկանում աշխարում առաջին, դեռևս միակ և ճանաչված ձայնի և ջազ նվագախմբի համար Կոնցերտը: 

Կ. Պետրոսյանը հեղինակային համերգներնով հանդես է եկել Ա. Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում (1984) և Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում (2003):

  

Կ. Պերոսյանի հանրահայտ «Հայաստան» երգը 1986 թվականին արժանացել է  տարվա լավագույն երգի Հանրապետական մրցանակի և ՀԽՍՀ մշակույթի նախարարության հատուկ պարգևի:

1991 թվականին ՄԱԿ-ի Նյու-Յորքի կենտրոնական գրասենյակի Դագ Համալշելդ սրահում նա է ղեկավարել Հայաստանի անկախության հռչակմանը նվիրված առաջին պատվո համերգը, իսկ 2006-ին ՄԱԿ-ում կազմակերպած համերգի ընթացքում հնչել է հայ միջնադարյան և ժամանակակից երաժշտություն:

Կ. Պետրոսյանը 1995 թ. ժամանակավոր հրավիրվել և առ այսօր աշխատում է ԱՄՆ-ում: Նա «Հայկական երաժշտական փառատոն» կազմակերպության նախագահն է և գեղարվեստական ղեկավարը: Այդ կազմակերպության շնորհիվ 1997-ին Ռոդ Այլենդ նահանգի սինֆոնիկ նվագախումբը և երգչախումբը իրականացրեցին «Անուշ» օպերայի համերգային կատարումը: Համերգի մենակատարներն էին Մետրոպոլիտեն օպերայի աստղեր Լիլի Չուքասզյանը և Լուսին Ամարան: 

Մաեստրո Կ. Պետրոսյանը Փրովիդենսի Սուրբ Սահակ-Մեսրոպ հայկական առաքելական եկեղեցու մշակութային և երաժշտական բաժինների տնօրենն է: Ռոդ Այլենդի հայկական երգչախմբի (1995-ից) և Մասսաչուսեթս նահանգի Մեծ Վուստերի հայկական երգչախմբի հիմնադիրը և ղեկավարն է (2000-ից), ինչպես նաև Բոստոնի հանրահայտ «Երևան» երգչախմբի և նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:

1996 թվականին արժանացել է Ռոդ Այլենդ Նահանգի «Տարվա Մարդ» տիտղոսին, պարգևատրվել Կոմիտասի անվան մրցանակով (1997, 2004), Ռոդ Այլենդի նահանգապետի և Սենատի հատուկ դիպլոմներով, արժանացել Մասսաչուսեթս նահանգի Վուստերի քաղաքապետարանի պատվո շքանշանին: 

Իր ստեղծագործությունների կատարումներով նա բազմիցս ելույթներ է ունեցել ԽՍՀՄ քաղաքներում, Կանադայում, Իսպանիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Անգլիայում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում, Ֆինլյանդիայում, Հունգարիայում, Ռումինիայում, ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում:

2007 թվականին Մոնրեալում (Կանադա) ղեկավարել է ՀԲԸՄ 100-ամյակին նվիրված հանդիսավոր համերգը, սիմֆոնիկ նվագախմբի և մենակատարների մասնակցությամբ:

1990, 1997, 2013 թվականներին ելույթ է ունեցել Նյու Յորքի «Քարնեգի Հոլլ» համերգասրահում և ներկայացրել հայ կոմպոզիտորների և իր ստեղծագործությունները:

2012 թվականին ղեկավարել է Նյու Յորքի «Լինքոլն» կենտրոնի «Մերկել» համերգասրահում կայացած ՀՀ ԶՈՒ-ի ստեղծման և ՄԱԿ-ին անդամակցելու 20-րդ տարեդարձներին նվիրված «Վերածնունդ» խորագրով համերգը, որտեղ մասնակցել են Ռոդ Այլենդ նահանգի ֆիլհարմոնիկ նվագախումբը և մենակատարներ: 

2013 թվականից առ այսօր Հայաստանի կոմպոզիտորների միության արտասահմանյան հանձնաժողովի համանախագահն է: 2013-2015 թվականներին Բոստոնում, Նյու-Յորքում, Փրովիդենսում կազմակերպել է հայ ժամանակակից կամերային երաժշտության համերգներ:

2013 թվականի մայիսին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:

2014 թ. հունիսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան շնորհել է Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն պարգև՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան:

2015թ. Նյու-Յորքում, Բոստոնում, Փրովիդենսում, Նյու-Ջերսի և Մասսաչուսեթս նահանգներում կազմակերպել է և ղեկավարել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված 8 համերգ, նվագախմբի, երգչախմբի, մենակատարների մասնակցությամբ: 

2016 թվականին Կ. Պետրոսյանը նշանակվել է Ամերիկայի հայկական թանգարանի (Բոստոն) մշակութային հանձնախմբի նախագահ: Առ այսօր կազմակերպել է շուրջ 30 նախագծեր, հայ երաժշտության փառատոներ, համերգներ, հայ ժամանանակից կոմպոզիտորների ստեղծագործությունների ընդգրկմամբ համերգներ և կատարողական արվեստի ներկայացուցիչների ելույթներ:

2016 թվականից «Կոմիտաս» հրատարակչությունը լույս է ընծայել Կ. Պետրոսյանի կամերային, խմբերգային և վոկալ ստեղծագործությունների նոտաները, որոնք տարածվել են և համալրել աշխարհի լավագույն գրադարանները, այդ թվում՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի, Բոստոնի «Նյու Ինգլանդ» կոնսերվատորիայի և այլն:

2018թ. մայիս 28-ին Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Փրովիդենսի Սուրբ Պետրոս տաճարում, ԱՄՆ-ի սենատորների, կոնգրեսմենների, նահանգապետի և բազմաթիվ պաշտոնական հյուրերի ներկայությամբ, Կ. Պետրոսյանը կազմակերպել և ղեկավարել է հանդիսավոր համերգ, նվագախմբի, երգչախմբի և մենակատարների մասնակցությամբ:

2018 թվականին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի և ՀՀ ԳԱԱ խմբագրական-հրատարակչական խորհրդի որոշմամբ լույս է ընծայվել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր Մարգարիտա Ռուխկյանի «Կոնստանտին Պետրոսյանի աշխարհը» եռալեզու (ռուսերեն, թարգմ.՝ հայերեն, անգլերեն) մենագրությունը, որը ներկայացնում է կոմպոզիտորի կյանքի ուղին և ստեղծագործությունը: 2019թ. կազմակերպվեց մենագրության շնորհանդեսը և՛ Երևանում (հունիսի 8), և՛ Փրովիդենսում (սեպտեմբերի 20, ԱՄՆ): 

2019 թվականին հոկտեմբերին երկար տարիների ընթացքում հայրենիքին մատուցած ծառայությունների համար Կ. Պետրոսյանի ղեկավարած «Երևան» երգչախումբ-նվագախումբը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Copyright © 2025 KP - All Rights Reserved.

Powered by

This website uses cookies.

We use cookies to analyze website traffic and optimize your website experience. By accepting our use of cookies, your data will be aggregated with all other user data.

Accept